Վազորդ Գայանե Չիլոյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն 5 հունիսի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը 100 մ վազքում 12.28 արդյունքով դարձել է չեմպիոն: Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անգելինա Ավագյանը, 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13): Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, իսկ Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (50.93): Թիմային հաշվարկով աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշել է, որ մեր պատանիների մոտ մեծ առաջընթաց է նկատվում: «Արդյունքներից գոհ եմ, չնայած մրցման օրն ուժեղ քամին խանգարել է մեր աթլետներին: Նրանք կայուն ցույց են տալիս իրենց արդյունքները»,- ասել է Շահբազյանը: Առաջնությանը մասնակցել են Բալկանյան 17 երկրի աթլետներ: Հայաստանը ներկայացրել են Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը: 2016-ին Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 տարեկան մարզիկ, ով դառձել է հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը: Օլիմպիական խաղերում նա եզրափակիչ փուլ չի անցել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |