6 հունիսի 2017 - 10:54 AMT
ԶԼՄ-ներ. Քաթարն ահաբեկիչներին $1 մլրդ փրկագին է վճարել թագավորական ընտանիքի անդամներին ազատելու համար

Քաթարի իշխանություններն ապրիլին ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին մոտ $1 մլրդ փրկագինեն վճարել Իրաքում գերեվարված թագավորական ընտանիքի անդամների ազատության համար: Այդ մասին հայտարարել է Financial Times-ը իրավիճակին մոտ աղբյուրի վրա հղումով Քաթարի կառավարությունում և ռազմական ղեկավարությունում:

Ըստ թերթի, փրկագնի օգնությամբ քաթարցիները ցանկացել են ազատել թագավորական ընտանիքի 26 անդամի, որոնք բազեների որսի էին մեկնել Իրաքի հարավ և գերեվարվել էին ահաբեկիչների կողմից: Բացի այդ, միջոցներ են հատկացվել ազատելու համար գրոհայինների կողմից Սիրիայում գերեվարված 50 անձի համար: Վճարումները նախատեսված էին ԻՊ հետ կապված Սիրիայում գործող խմբավորումների և Իրանի անվտանգության ուժերի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը: Քաթարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Քաթարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Բահրեյնը 48 ժամ է տվել Քաթարի դիվանագետներին թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաև կասեցրել է ավիա և ծովային հաղորդակցությունը Դոհայի հետ