Երևանում Tesla-ի լիցքավորման կայաններ են տեղադրվել

Երևանում Tesla-ի լիցքավորման կայաններ են տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևանում Tesla-ի անվճար լիցքավորման կայաններ են տեղադրվել:

Դրանցից մեկը գտնվում է Հանրապետության փողոցի վրա՝ «Կովկաս» պանդոկի մոտ:

Ընդամենը Երևանում նմանատիպ լիցքավորման 5 կայան կա, որոնք տեղադրել են Բադալյան եղբայրները:

Ամերիկյան Tesla ընկերությունը, որն արտադրում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, անվճար լիցքավորման կայաններ է ստեղծել (Tesla Supercharger)։ Դրանք նախատեսված են Tesla ընկերության էլեկտրամեքենաների համար:

Հայաստանում Tesla պաշտոնական ներկայացուցչություն չկա: ՀՀ-ում էլեկտրական շարժիչով ընդամենը մի քանի ավտոմեքենա կա:

Մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար պետք է մոտ 75 րոպե։

Մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ԵՏՄ անդամ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան ներմուծվող մարդատար էլեկտրական մեքենաները կազատվեն մաքսային վճարներից:

Photo` Դավիթ Մնացականյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---