Երևանում Tesla-ի անվճար լիցքավորման կայաններ են տեղադրվել:
Դրանցից մեկը գտնվում է Հանրապետության փողոցի վրա՝ «Կովկաս» պանդոկի մոտ:
Ընդամենը Երևանում նմանատիպ լիցքավորման 5 կայան կա, որոնք տեղադրել են Բադալյան եղբայրները:
Ամերիկյան Tesla ընկերությունը, որն արտադրում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, անվճար լիցքավորման կայաններ է ստեղծել (Tesla Supercharger)։ Դրանք նախատեսված են Tesla ընկերության էլեկտրամեքենաների համար:
Հայաստանում Tesla պաշտոնական ներկայացուցչություն չկա: ՀՀ-ում էլեկտրական շարժիչով ընդամենը մի քանի ավտոմեքենա կա:
Մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար պետք է մոտ 75 րոպե։
Մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ԵՏՄ անդամ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղրղզստան ներմուծվող մարդատար էլեկտրական մեքենաները կազատվեն մաքսային վճարներից: