Խլեբնիկովը Սարիկ Անդրիասյանի մասին. Նրա ոգևորությունն է ինձ գրավում10 հուլիսի 2017 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն այնպիսի ոգեշնչմամբ է իր ֆիլմերը նկարահանում, որ դա ակամայից գերում է: Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում, որն այս օրերին Երևանում է և մասնակցում է «Ոսկե ծիրանի» հիմնական մրցույթին: Բորիս Խլեբնիկովն առաջին անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրանին» մասնակցելու նպատակով, թեև նրա 2 ֆիլմերը նախորդ տարիներին ևս ընտրվել են: Հուլիսի 10-ին 21:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի պրեմիերան: «Ինձ դուր չեն գալիս նրա ֆիլմերը, սակայն ոչ մի վատ բան նրա մասին ասել չեմ կարող: Սարիկ Անդրեասյանն այլ մոլորակում է ապրում, զարմանալի ոգեշնչմամբ և ոգևորությամբ է նկարահանում իր ֆիլմերը, ինչն էլ ինձ գրավում է», -ասել է Խլեբնիկովը: Բորիս Խլեբնիկովի ամբողջական հարցազրույցը մարդկանց կյանքում կինոյի դերի փոփոխման, «Ոսկե ծիրանի» մասին PanARMENIAN.Net ը կհրապարակի հուլիսի 11-ին: Սարիկ Անդրեասյանը հայտնի ռուսաստանցի ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Նրա ֆիլմերից են «Երկրաշարժը», «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |