Սիրիայում վերականգնվել է դեղագործական արտադրությունը24 հուլիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում վերականգնվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը՝ դեղագործական արտադրությունը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Աղբյուրի հաղորդմամբ, Հալեպի գործարաններից մեկում արդեն վերսկսել են վիտամինների և քսուկների թողարկումը: Երկիրը դեղորայքի խիստ անհրաժեշտություն ունի ոչ միայն պատերազմի, այլև՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքով: Դեղագործական այդ գործարանը Հալեպն ազատագրելուց հետո առաջին բացվածներից մեկն է: Այն աշխատում է ամբողջ հզորությամբ, քանի որ դեղորայքն այժմ երկրում ամենաանհրաժեշտ արտադրանքն է: «Մեր դեղերը սպառվում են ինչպես տաք կարկանդակներ: Մեր արտադրանքը լավն է, այդ պատճառով ամբողջ Սիրիան դրա կարիքը զգում է»,- ասել է գործարանի աշխատակիցը: Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: 2016-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |