Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ15 սեպտեմբերի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայում հերթական անգամ բալիստիկ հրթիռ են գործարկել: Այն իրականացվել է Փհենյանի շրջանից: Ըստ ճապոնական NHK հեռուստաալիքի, հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, և անցնելով Ճապոնիայի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց մոտ 2000 կմ հեռավորության վրա: Այդ մասին արտահերթ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Ճապոնիայի իշխանությունները հրթիռի արձակման կապակցությամբ շտապ զգուշացում են տարածել երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչների համար: Հրթիռի անկումից տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն հարավկորեական Yonhap գործակալության վրա հղումով: Սա արդեն 6-րդ անգամն է, ինչ ՀԿԺՀ-ն հրթիռ է արձակում Ճապոնիայի տարածքի վրայով և առաջին ագամն է Փհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ նոր պատժամիջոցներից հետո: Ըստ Reuters գործակալության, ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային քաղաքականությունը հերթական անգամ կքննարկի սեպտեմբերի 15-ի նիստում, որը կգումարվի ԱՄՆ և Ճապոնիայի նախաձեռնությամբ: Սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարեց ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման համար, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |