Հայ երգչի յուրահատուկ ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Գոլոս»-ում

Հայ երգչի յուրահատուկ ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Գոլոս»-ում

PanARMENIAN.Net - Հայազգի երգիչ Զաալի Սարգսյանի յուրահատուկ ձայնը ստիպել է ռուսական «Գոլոս» («Ձայնը»)շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել կույր լսումների փուլում: Երգիչը կատարել է «Գնա» երգը:

Սարգսյանը Դոնի Ռոստովից է, 28 տարեկան: Նախկինում աշխատել է պետական կառավարման համակարգում, սակայն մտադիր է կյանքը նվիրել բեմին: Մրցույթում նրան սատարելու էր եկել ամբողջ ընտանիքը:

«Շատ գեղեցիկ տեմբր է, պարուրող»,-ասել է ժյուրիի մեկ այլ անդամ Պելագեան:

Լեոնիդ Ագուտինն իր հերթին խոստովանել է, որ երգիչն արժանի էր, որ բոլորը շրջվեին, սակայն ինքը չի շրջվել, քանի որ գիտեր, որ Գրադսկին տենորի է սպասում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---