Հայազգի երգիչ Զաալի Սարգսյանի յուրահատուկ ձայնը ստիպել է ռուսական «Գոլոս» («Ձայնը»)շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել կույր լսումների փուլում: Երգիչը կատարել է «Գնա» երգը:
Սարգսյանը Դոնի Ռոստովից է, 28 տարեկան: Նախկինում աշխատել է պետական կառավարման համակարգում, սակայն մտադիր է կյանքը նվիրել բեմին: Մրցույթում նրան սատարելու էր եկել ամբողջ ընտանիքը:
«Շատ գեղեցիկ տեմբր է, պարուրող»,-ասել է ժյուրիի մեկ այլ անդամ Պելագեան:
Լեոնիդ Ագուտինն իր հերթին խոստովանել է, որ երգիչն արժանի էր, որ բոլորը շրջվեին, սակայն ինքը չի շրջվել, քանի որ գիտեր, որ Գրադսկին տենորի է սպասում: