Հետազոտություն. ՀՀ-ում նախապատվությունը տալիս են մասնագիտական թրեյնինգներին28 հոկտեմբերի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցիները կարևորում են այն թրեյնինգները, որոնք կարող են օգտակար լինել աշխատանքում կամ գործ գտնելու համար: Այդ են վկայում աշխատանքի որոնման staff.am հարթակի անցկացրած հետազտության արդյունքները: Հետազոտությունն անցկացվել է 2017-ին, որին մասնակցել են 18-44 տարեկան ՀՀ բնակիչներ: Մեծ մասը՝ 65 %-ը՝ 18-24 տարեկան մասնակիցներն են կազմել, 25%-ը՝ 25-34, 10%-ը՝ 35-44: Հարցման արդյունքում պարզ է դարձել որ մասնակիցների մեծ մասը՝ 90%-ը կարևորում է մասնակցությունը թրեյնինգներին և միայն 10%-ն է պատասխանել, որ դրա կարիքը չունի: Հարցման մասնակիցների 52%-ը հայտարարել է, որ գերադասում է մասնակցությունն աշխատանքի տեղավորմանը կամ բիզնեսին նպաստող ոլորտներում, 38 տոկոսը հետաքրքրվում է ոչ պրոֆեսիոնալ թրեյնինգներով ընդհանուր զարգացման նպատակով՝ անձնական աճի թրեյնինգներ և այլն: Մասնագիտական թրեյնինգներով հետաքրքրվողների 43,8%-ը նախընտրում է data science-ը՝ տվյալների մասին գիտությունը (դա ինֆորմատիկայի բաժին է, որն ոսումնասիրում է տվյալների վերլուծության, մշակման և թվային տեսքով դրանց ներկայացման խնդիրները): 37.5% -ը հետաքրքրվում է ֆինանսներով և հաշվապահությամբ, 34.4% -ը՝ առևտրի և սպասարկման ոլորտով, 28%-ը՝ վեբ և գրաֆիկական դիզայնով, 25% -ականը՝ մարդկային ռեսուրսների կառավարմամբ, արվեստով և ճարտարապետությամբ, ծրագրավորմամբ: Հետաքրքրություն են առաջացնում նաև մարքեթինգին և գովազդին, օտար լեզուներին, բիզնեսի կառավարմանը, նախագծերի կառավարմանն առանչվող թրեյնինգները: Հարցման մասնակիցների 67%-ն առցանց թրեյնինգներին գերադասում է դասական ձևաչափի թրեյնինգները, 28%-ը՝ կողմ է առցանց թրեյնինգների, 15%-ը պատասխանել է, որ պատրաստ է երկու տարբերակին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |