ՌԴ ՆԳՆ-ն կլուսանկարի երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին և կվերցնի նրանց մատնահետքերը

ՌԴ ՆԳՆ-ն կլուսանկարի երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին և կվերցնի նրանց մատնահետքերը

PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ-ն օրինագիծ է մշակում, որի համաձայն ենթադրվում է պարտադիր կերպով դրոշմել մատնահետքերը և լուսանկարել օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանում առանց մուտքի արտոնագրերի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

ՀՀ քաղաքացիները Ռուսաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի:

«Օրինագիծը վերաբերում է այն արտասահմանցիներին, որոնք ՌԴ են ժամանում առանց մուտքի արտանոգրերի՝ ՌԴ-ում 30 օր մնալուց հետո նրանք պարտավոր են իրազեկել ՆԳՆ տարածքային մարմինը կացության փաստացի վայրի մասին: Իրազեկման դեպքում պարտադիր կարգով վերցվելու են նրանց մատնահետքերն ու լուսանկարները»,-ասել է Կոլոկոլցևը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ օրինագիծն այժմ ներգերատեսչական համաձայնեցում է անցնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---