ՌԴ ՆԳՆ-ն օրինագիծ է մշակում, որի համաձայն ենթադրվում է պարտադիր կերպով դրոշմել մատնահետքերը և լուսանկարել օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանում առանց մուտքի արտոնագրերի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
ՀՀ քաղաքացիները Ռուսաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի:
«Օրինագիծը վերաբերում է այն արտասահմանցիներին, որոնք ՌԴ են ժամանում առանց մուտքի արտանոգրերի՝ ՌԴ-ում 30 օր մնալուց հետո նրանք պարտավոր են իրազեկել ՆԳՆ տարածքային մարմինը կացության փաստացի վայրի մասին: Իրազեկման դեպքում պարտադիր կարգով վերցվելու են նրանց մատնահետքերն ու լուսանկարները»,-ասել է Կոլոկոլցևը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ օրինագիծն այժմ ներգերատեսչական համաձայնեցում է անցնում: