Շուշիում և Ասկերանում արևային համակարգեր կտեղադրվեն16 նոյեմբերի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի» (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը: Նա ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները, հայտնում է «Արցախպրեսը»: «Խոսքը վերը նշված շրջանների համայնքային կենտրոններում, դպրոցներում և մանկապարտեզներում արևային համակարգերի տեղադրման, ինչպես նաև Քարին տակ գյուղի բոլոր առանձնատներն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու մասին է»,- նշել է նա և ավելացրել, որ, ըստ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի բոլոր շրջաններում նախատեսված է տեղակայել արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ «Ուսումնարանը ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով համակարգելու է այն»,- ասել է Կարապետյանը և հավելել, որ հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը: Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարի մի մասը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը՝ Կարապետյանը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար քաղաքացիների կողմից վճարվող գումարի տնտեսումն է և էներգոհամակարգի ապակենտրոնացումը, որը մեր տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |