Աբովյանի դպրոցներից մեկը կկրի գնդապետ Վանոյանի անունը

Աբովյանի դպրոցներից մեկը կկրի գնդապետ Վանոյանի անունը

PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքի համար 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ դպրոցը գնդապետի անունով անվանփոխելու ոստիկանության նախաձեռնությունը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Ջանոյանի փոխանցմամբ, դպրոցի անվանափոխությանը նվիրված միջոցառումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 17-ին:

Դպրոցի բակում կտեղադրվի նաև Արթուր Վանոյանի կիսանդրին:

Արթուր Վանոյանը զոհվել էր 2016 թվականի հուլիս 17-ին՝ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման միջոցառումների շրջանակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---