16 նոյեմբերի 2017 - 17:47 AMT
Աբովյանի դպրոցներից մեկը կկրի գնդապետ Վանոյանի անունը

Աբովյան քաղաքի համար 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ դպրոցը գնդապետի անունով անվանփոխելու ոստիկանության նախաձեռնությունը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Ջանոյանի փոխանցմամբ, դպրոցի անվանափոխությանը նվիրված միջոցառումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 17-ին:

Դպրոցի բակում կտեղադրվի նաև Արթուր Վանոյանի կիսանդրին:

Արթուր Վանոյանը զոհվել էր 2016 թվականի հուլիս 17-ին՝ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման միջոցառումների շրջանակում: