Նախագծվել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Seasteading ընկերությունը նախագծել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը, որը կտեղակայվի Խաղաղ օվկիանոսում՝ Ֆրանսիական Պոլոնեզիայից ոչ հեռու: Daily mail-ի փոխանցմամբ, «լողացող» քաղաքի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020 թվականին: Քաղաքը բաղկացած է լինելու 118 կղզիներից և ունենալու է մոտ 200.000 բնակիչ: Այստեղ կառուցվելու են նաև բազմաթիվ հյուրանոցներ, տներ, գրասենյակներ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր: Կայքը գրում է, որ նախագծի հեղինակները հունվարին քաղաքի կառուցման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆրանսիական Պոլոնեզիայի հետ: Seasteading-ի ղեկավար Ջո Քուիրքը հայտարարել է, որ նախագիծը միտված է «մարդկությանը քաղաքականությունից ազատագրելուն»: Նա նաև հայտարարել է, որ մինչև 2050 թվականը նախատեսում են հազարավոր այդպիսի քաղաքներ նախագծել և կառուցել: Նախագիծը հովանավորվում է PayPal ընկերության հիմնադիր Փիթեր Թիելի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |