Seasteading ընկերությունը նախագծել է աշխարհում առաջին «լողացող» քաղաքը, որը կտեղակայվի Խաղաղ օվկիանոսում՝ Ֆրանսիական Պոլոնեզիայից ոչ հեռու: Daily mail-ի փոխանցմամբ, «լողացող» քաղաքի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020 թվականին:
Քաղաքը բաղկացած է լինելու 118 կղզիներից և ունենալու է մոտ 200.000 բնակիչ: Այստեղ կառուցվելու են նաև բազմաթիվ հյուրանոցներ, տներ, գրասենյակներ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր:
Կայքը գրում է, որ նախագծի հեղինակները հունվարին քաղաքի կառուցման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆրանսիական Պոլոնեզիայի հետ:
Seasteading-ի ղեկավար Ջո Քուիրքը հայտարարել է, որ նախագիծը միտված է «մարդկությանը քաղաքականությունից ազատագրելուն»: Նա նաև հայտարարել է, որ մինչև 2050 թվականը նախատեսում են հազարավոր այդպիսի քաղաքներ նախագծել և կառուցել:
Նախագիծը հովանավորվում է PayPal ընկերության հիմնադիր Փիթեր Թիելի կողմից: