Samsung-ի նոր հիպնոզացնող գործիքը կօգնի մոռանալ սերիալը՝ այն հետաքրքրությամբ վերադիտելու համար 8 դեկտեմբերի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում Samsung ընկերությունը գործարկել է Unspoil Me ծառայությունը, որն օգնում է մարդկանց մոռանալ արդեն իսկ դիտած սիրելի սերիալը և նույն հետաքրքրությամբ վերադիտել այն երկրորդ անգամ։ Այս մասին գրում է Cnet կայքը: Հիպնոզացնող գործիքն ազդում է 18 րոպեում. ամբողջ ընթացում օգտատիրոջ մոնիտորին պտտվում է պարույրաձև պատկեր, և տղամարդու ձայնը պատմում է պատմություններ, խնդրում հանգստացնել նյարդերը և չշեղել հայացքն էկրանից։ Գործիքը նախատեսված է միայն 18 և բաձր տարիքի, ինչպես նաև «հոգեպես առողջ» օգտատերերի համար: Ծրագիրը ստեղծողները խորհուրդ են տալիս հիպնոզից անմիջապես հետո քնել, և արթնանալուց հետո այլևս չեն հիշի իրենց սիրելի սերիալի բովանդակությունը: Սակայն Cnet կայքի լրագրող Քեթի Քոլինսը հիպնոզացնող գործիքն անձամբ փորձարկելուց հետո չի մոռացել Big Little Lies սերիալի սյուժեն և հերոսներին: «Հիպնոզից հետո ես չեմ քնել, միանգամից սկսել եմ գրել այս հոդվածը», - գրում է լրագրողը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |