Շվեդիայում Samsung ընկերությունը գործարկել է Unspoil Me ծառայությունը, որն օգնում է մարդկանց մոռանալ արդեն իսկ դիտած սիրելի սերիալը և նույն հետաքրքրությամբ վերադիտել այն երկրորդ անգամ։ Այս մասին գրում է Cnet կայքը:
Հիպնոզացնող գործիքն ազդում է 18 րոպեում. ամբողջ ընթացում օգտատիրոջ մոնիտորին պտտվում է պարույրաձև պատկեր, և տղամարդու ձայնը պատմում է պատմություններ, խնդրում հանգստացնել նյարդերը և չշեղել հայացքն էկրանից։ Գործիքը նախատեսված է միայն 18 և բաձր տարիքի, ինչպես նաև «հոգեպես առողջ» օգտատերերի համար:
Ծրագիրը ստեղծողները խորհուրդ են տալիս հիպնոզից անմիջապես հետո քնել, և արթնանալուց հետո այլևս չեն հիշի իրենց սիրելի սերիալի բովանդակությունը: Սակայն Cnet կայքի լրագրող Քեթի Քոլինսը հիպնոզացնող գործիքն անձամբ փորձարկելուց հետո չի մոռացել Big Little Lies սերիալի սյուժեն և հերոսներին:
«Հիպնոզից հետո ես չեմ քնել, միանգամից սկսել եմ գրել այս հոդվածը», - գրում է լրագրողը: