Apple-ը մտադիր է գնել Shazam-ը 9 դեկտեմբերի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple-ը մտադիր է գնել Shazam ծառայությունը, որը թույլ է տալիս տարբերակել մեղեդիներն ու պատկերները: Համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 10-ից հետո: Գործարքի մասին, հավանաբար, կհայտարարվի դեկտեմբերի 11-ին, գրում է ՏԱՍՍ-ը TechCrunch առցանց պորտալի վրա հղումով: Ինչպես նշում է պարբերականը, աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքի գումարը կազմել է մոտ $400 մլն: Հրապարակման մեջ ասվում է, որ, ըստ որոշ գնահատականների, Shazam-ի արժեքը գերազանցում է $1 մլրդ: Apple-ի և Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունները գործարքի մասին: Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայության համար անհրաժեշտ հավելվածը, ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել: Ըստ 2014-ի գնահատականների, Shazam ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ կարող է տեղադրվել 500 մլն բջջային սարքերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |