Ամերիկյան Apple-ը մտադիր է գնել Shazam ծառայությունը, որը թույլ է տալիս տարբերակել մեղեդիներն ու պատկերները:
Համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 10-ից հետո: Գործարքի մասին, հավանաբար, կհայտարարվի դեկտեմբերի 11-ին, գրում է ՏԱՍՍ-ը TechCrunch առցանց պորտալի վրա հղումով:
Ինչպես նշում է պարբերականը, աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքի գումարը կազմել է մոտ $400 մլն: Հրապարակման մեջ ասվում է, որ, ըստ որոշ գնահատականների, Shazam-ի արժեքը գերազանցում է $1 մլրդ:
Apple-ի և Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունները գործարքի մասին:
Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայության համար անհրաժեշտ հավելվածը, ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել: Ըստ 2014-ի գնահատականների, Shazam ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ կարող է տեղադրվել 500 մլն բջջային սարքերի վրա: