Մովսիսյանի ապագան «Ռեալ Սոլթ Լեյքում» անորոշ է. Ակումբը նոր հարձակվող է գնել![]() 8 հունվարի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ապագան անորոշ է՝ ակումբի ղեկավարության կողմից իսպանացի հարձակվող Ալֆրեդո Օրտունյոյին գնելուց հետո: Այս մասին գրում է Fansided սպորտային կայքը: Salt Lake Tribune-ի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունն օրերս հայտարարել էր, որ պայմանագիր է ստորագրել իսպանացի ֆուտբոլիստին գնելու համար: «Ամենայն հավանականությամբ, Ալֆրեդո Օրտունյոն, ակումբին միանալուց անմիջապես հետո խաղադաշտ է դուրս գալու: Սա մի շարք հարցեր է առաջացնում, օրինակ այն մասին, թե ինչ է անելու «Ռեալ Սոլթ Լեյքը» Յուրա Մովսիսյանի հետ, որն ակումբի երբևէ ամենաբարձր վարձատրվող խաղացողն է», - գրում է կայքը: Մայք Փիթքի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Մովսիսյանի՝ խաղադաշտում գտնվելու ժամանակը նվազել է: Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը հայտնի է իր ելույթներով դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում», Մոսկվայի «Սպարտակում»: Հայաստանի հավաքականի կազմում Մովսիսյանը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |