Սիլվա Կապուտիկյանի տողերը՝ Վլադիմիրի «Գրական ավտոբուսի» վրա![]() 16 հունվարի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Վլադիմիրի փողոցներում սկսել է շրջել «Գրական ավտոբուսը»՝ ձևավորված խորհրդային շրջանի տարբեր գրողների և բանաստեղծների, այդ թվում նաև Սիլվա Կապուտիկյանի, ստեղծագործություններից մեջբերումներով: Իսկ ավտոբուսի ներսում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա: «Ավոտբուսը դրսից ձևավորված է Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից մեջբերումներով: Իսկ ավտոբուսի սրահում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանած ուղևորները որպես նվեր կստանան վերոնշյալ հեղինակների գրքերը: «Գրական ավտոբուսը» «Բաց պատուհաններ» Ազգային մշակույթների մարաթոնի մաս է կազմում»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա-Վլադիմիրը»: Մարաթոնի նպատակն է բացահայտել ընթերցողների համար ռուս, հայ, թաթար, հրեա գրողների ստեղծագործությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |