16 հունվարի 2018 - 14:59 AMT
Սիլվա Կապուտիկյանի տողերը՝ Վլադիմիրի «Գրական ավտոբուսի» վրա

Հունվարի 16-ին Վլադիմիրի փողոցներում սկսել է շրջել «Գրական ավտոբուսը»՝ ձևավորված խորհրդային շրջանի տարբեր գրողների և բանաստեղծների, այդ թվում նաև Սիլվա Կապուտիկյանի, ստեղծագործություններից մեջբերումներով:

Իսկ ավտոբուսի ներսում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա:

«Ավոտբուսը դրսից ձևավորված է Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից մեջբերումներով: Իսկ ավտոբուսի սրահում ուղևորների համար անցկացվում է գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանած ուղևորները որպես նվեր կստանան վերոնշյալ հեղինակների գրքերը: «Գրական ավտոբուսը» «Բաց պատուհաններ» Ազգային մշակույթների մարաթոնի մաս է կազմում»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա-Վլադիմիրը»:

Մարաթոնի նպատակն է բացահայտել ընթերցողների համար ռուս, հայ, թաթար, հրեա գրողների ստեղծագործությունները: