Վատիկանի պետքարտուղարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 6 մարտի 2008 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն Հայաստանում ընթացող այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշարձանին, ինչպես նաեւ անվանական եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում: Վատիկանի պետքարտուղարն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում: «Ես աղոթք եմ հղում առ Աստված Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի անունից: Ես ցանկանում եմ, որ նման բան երբեք չկրկնվի: Երկար կյանք հերոսական հայ ժողովրդին»,-գրել է կարդինալ Բերտոնեն հուշամատյանում, հաղորդում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |