6 մարտի 2008 - 13:30 AMT
Վատիկանի պետքարտուղարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն Հայաստանում ընթացող այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշարձանին, ինչպես նաեւ անվանական եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում: Վատիկանի պետքարտուղարն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում: «Ես աղոթք եմ հղում առ Աստված Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի անունից: Ես ցանկանում եմ, որ նման բան երբեք չկրկնվի: Երկար կյանք հերոսական հայ ժողովրդին»,-գրել է կարդինալ Բերտոնեն հուշամատյանում, հաղորդում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունը: