Կիմ Չեն Ինը Հվ. Կորեայի նախագահին Փհենյան է հրավիրել![]() 10 փետրվարի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է այցելել Փհենյան: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին Սեուլում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է հարավկորեական հանրապետության նախագահի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ համապատասխան ուղերձը փոխանցել է ԿԺԴՀ առաջնորդի քույր Կիմ Յո Չժոն: «Դրանում Կիմ Չեն Ինը ասել է, որ հրավիրում է Մուն Չժե Ինին մոտ ապագայում այցելել Հյուսիսային Կորեա»,- ասել է ներկայացուցիչը, հավելելով, որ վերջինս ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Մունին: Մուն Չժե Ինն իր հերթին խոստացել է այցելել Փհենյան «համապատասխան պայմանների ձևավորումից հետո»: Հյուսիսային Կորեայի 22 հոգուցանոց պատվիրակությունը փետրվարի 9-ին ժամանել էր Հարավային Կորեա՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահ Կիմ Յոն Նամը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |