ԱՄՆ հետախուզական ընկերակցություն. ԼՂ-ում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի![]() 14 փետրվարի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Արցախում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իր դաշնակցին օգնելու նպատակով կարող է ներքաշվել Ռուսաստանը: Այս մասին գրված է ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցության համաշխարհային պառնալիքների գնահատման զեկույցում: «Երկու կողմերն էլ չեն ցանակնում փոխզիջումների գնալ, կա ներքին ճնշում: Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ՌԴ-ից զենքի գնումը մեծացնում են լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը 2018-ին», -ասվում է զեկույցում: Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |