Չսահմանված վայրում փողոցն անցնողները 5000 դրամով կտուգանվեն17 փետրվարի 2018 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ից սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտնի նկատմամբ: Այսուհետ ՃՈ-ն կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: 3000 դրամի տուգանք է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով, գրում է «Հետքը»: Այս խստացման պատճառը, ինչպես «Հետքին» հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը: 2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեք հազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի: Ի դեպ, գոյություն ունի նաև մայթերով տեղաշարժվելու կարգը խախտելու համար հետիոտների համար նախատեսված տուգանք: Ինչ է հաստատում այդ կարգը ու տուգանվել է արդյոք երբևիցե գեթ մի մայթով քայլող հետիոտն, հայտնի չէ: Ընթերցեք նաև.Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |