Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրն է հաստատվելու 6 մարտի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում մարտի 6-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի նիստում հաստատվելու է 2016-2026 թվականների Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նախատեսվում է հաստատել նաև 5-ամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշրաֆին ասել է, որ Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում և կամուրջ է դեպի տարբեր աշխարհամասեր։ «Մեզ համար գործակցությունը Հայաստանի հետ շատ կարևոր նշանակություն ունի։ Պատրաստ ենք ընդլայնել այն. այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք»,- հավելել է Մեհտի Աշրաֆին: Երևանում մարտի 6-ին մեկնարկել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի` «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական`13-րդ նիստը։ Միջոցառմանը մասնակցելու համար Երևան են ժամանել «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 12 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից), ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |