Coca-Cola-ն առաջին անգամ ալկոհոլային խմիչք կարտադրի 7 մարտի 2018 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Coca-Cola ընկերությունն իր գոյության 125 տարում առաջին անգամ մտադիր է ալկոհոլային խմիչք արտադրել: Խմիչքի թողարկման մասին որոշումը, որն առաջին հերթին նախատեսված է ճապոնական շուկայի համար, պատմական են համարում, գրում է Meduza-ն The Financial Times-ի վրա հղումով: Coca-Cola-ն մտադիր է իր տեղը գրավել «չժուհայ»՝ մոտ 5% ալկոհոլ պարունակող մրգային համերով ըմպելիքների դասում: Այն մասին, որ ընկերությունը կարող է ալկոհոլային ըմպելիք թողարկել, ավելի վաղ հայտարարել էր ընկերության ճապոնական բաժանմունքի ղեկավար Ջորջ Գարդունյոն՝ խոսելով 2018-ին շուկա դուրս եկող նոր արտադրանքի մասին: Ըստ ճապոնացի վերլուծաբանների, «չժուհայ» ըմպելիքի սպառումը 2013-ից աճել է 5-25%-ով: Coca-Cola-ն, ինչպես գազավորված ըմպելիքների մյուս արտադրողներն ամբողջ աշխարհում, վաճառքների նվազում են արձանագրում: Այդ միտումը կապված է շաքար պարունակող ըմպելիքների սպառման նվազման հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |