«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին22 մարտի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի շենքը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար: Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը: «Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը, որը բացվել է 2017-ի հոկտեմբերին: Նախագծի հեղինակն է «Ստորակետ» ստուդիան: Հավակնորդների թվում են նաև Մոսկվայի թիվ 548 դպրոցի ինժեներական կորպուսը, Լատվիայի Պինկի բնակավայրում գտնվող միջազգային Exupery ուսումնական հաստատությունը, Կազանի միջազգային դպրոցն ու Մոսկվայի «Խորոշկոլա» ուսումնական կենտրոնը, հայտնում է eddesignaward.com-ը: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ: Նախագծերը գնահատող կոմիտեի կազմում են կրթության ոլորտի ճարտարապետներ ու փորձագետներ, որոնք ուսումնասիրել են երկար ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտներն ու 40 պարամետր հաշվի առնող հարցաթերթիկ լրացրել: Կարճ ցուցակում ընդգրկված հավակնորդները կդիտարկվեն հեռավար Միջազգային փորձագիտական խորհրդի կողմից, որը լոււսանկարներից ու գծագրերից բացի հիմնվելու է ժյուրիի անդամների կազմած վերլուծական եզրակացության վրա: «Այբ» դպրոցը հիմնվել է 2011-ին Երևանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |