Արցախում տնտեսական ակտիվությունն աճել է 17.5%-ով![]() 23 մարտի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - 2018թ. հունվար-փետրվարին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.5 տոկոսով: Ըստ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը, հայտնում է «Արցախպրեսը»։ 2018-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ շինարարության ծավալների աճը կազմել է 23.5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 10 միլիարդ 814 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 միլիարդ 831 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալները՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ: 2018-ի տնտեսական ակտիվության աճի տեմպերի արագացումն Արցախում որոշիչ կլինի նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում, ինչը թույլ կտա խոսել երկրի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |