Ապրիլի 1-ից մարզերում հաց տեղափոխող մեքենաները պետք է սանիտարական անձնագիր ունենան

Ապրիլի 1-ից մարզերում հաց տեղափոխող մեքենաները պետք է սանիտարական անձնագիր ունենան

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաստատված ժամանակացույցի, 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար:

Նշվում է, որ սանիտարական անձնագիր ունենալու պահանջը մսի տեղափոխման դեպքում կգործի սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համապատասխան, որի մասին կտրվի լրացուցիչ ծանուցում և տեղեկատվություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---