Բանակում կոռուպցիայի հետքերով քրգործերի թիվը կրկնապատկվել է![]() 29 մարտի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016 թվականի համեմատ ՀՀ զինված ուժերում գրանցված կոռուպցիոն հանցագործությունների հետքերով հարուցված քրգործերի թիվը կրկնապատկվել է: Այս մասին PanARMENIAN.Net – ի հարցմանն իր պատասախան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Նշվում է, որ 2017 թվականին բանակում գրանցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 116 դեպք՝ 2016 թվականի 57 դեպքի փոխարեն: Դատախազությունից հայտնում են, որ 2016 թվականին հարուցվել է 53 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել՝ 68 անձ: 2017 թվականին հարուցվել է 115 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել 72 անձ։ Նյութերից մեկով քրեական գործի հարցումը մերժվել է՝ ոչ արդարացնող հիմքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |