
2017 թվականին 2016 թվականի համեմատ ՀՀ զինված ուժերում գրանցված կոռուպցիոն հանցագործությունների հետքերով հարուցված քրգործերի թիվը կրկնապատկվել է:
Այս մասին PanARMENIAN.Net – ի հարցմանն իր պատասախան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Նշվում է, որ 2017 թվականին բանակում գրանցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 116 դեպք՝ 2016 թվականի 57 դեպքի փոխարեն:
Դատախազությունից հայտնում են, որ 2016 թվականին հարուցվել է 53 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել՝ 68 անձ: 2017 թվականին հարուցվել է 115 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել 72 անձ։
Նյութերից մեկով քրեական գործի հարցումը մերժվել է՝ ոչ արդարացնող հիմքով: