Հանրային սննդի և սպասարկման օբյեկտներում ստուգումներ կանցկացվեն![]() 5 ապրիլի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի ապրիլի 5-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2 ամսում միջոցներ ձեռնարկել հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություննեում հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման և խախտումների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը հանձնարարել է նաև խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու համար, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Կարապետյանն առաջարկել է նշված կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱԻՆ-ի հետ գործակցելով, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |