
Գործադիրի ապրիլի 5-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2 ամսում միջոցներ ձեռնարկել հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություննեում հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման և խախտումների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը հանձնարարել է նաև խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու համար, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։
Կարապետյանն առաջարկել է նշված կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱԻՆ-ի հետ գործակցելով, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ: