Բաղրամյանում ցուցարարների վրա հարձակված վարորդը բացատրություն է տվել![]() 15 մայիսի 2018 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում մայիսի 10-ին բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակված անձը՝ 1973 թվականին ծնված Ժորա Ռ.-ն, բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նա Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թվականին ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թվականին ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք: Կատարվում է քննություն: Ավելի վաղ, Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու՝ ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |