ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին12 ապրիլի 2008 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Բուխարեստում նախագահները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առաջիկայում կարող են հանդիպում անցկացնել»,- ասել է նա, սակայն չի հայտնել նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները, հաղորդում է ադրբեջանական TrendNews-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |