12 ապրիլի 2008 - 17:01 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին
Առաջիկայում կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Բուխարեստում նախագահները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առաջիկայում կարող են հանդիպում անցկացնել»,- ասել է նա, սակայն չի հայտնել նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները, հաղորդում է ադրբեջանական TrendNews-ը: