Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայորը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայորը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա ձախ ձեռքով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում: Այդ մասին ասվում է Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում:

Սարգիս Ստեփանյանը զրկվել է երեք վերջույթներից 2014-ի ամռանն Արցախում՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ: Նա վիրավորվել է ականի պայթյունից:

Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85 կգ քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---