Ինեկոբանկ. Հեղափոխություն՝ անկանխիկ վճարումների հայկական շուկայում 7 հունիսի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկը շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության և հարմարավետության մասին: Նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի և սպասարկման կետերում՝ օգտագործելով սմարթֆոնը մի քանի պարզ և հարմար քայլերի միջոցով: «Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ և ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրում։ Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորմա»,-այս մասին վստահեցնում է բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։ Ըստ նրա, զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, և շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը: «Հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների և ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով», - ասել է նա: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, լինելով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Մոտ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100,000-ին` թվային ուղիներով: Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |