Ինեկոբանկը շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության և հարմարավետության մասին:
Նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի և սպասարկման կետերում՝ օգտագործելով սմարթֆոնը մի քանի պարզ և հարմար քայլերի միջոցով:
«Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ և ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրում։ Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորմա»,-այս մասին վստահեցնում է բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։
Ըստ նրա, զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, և շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը:
«Հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների և ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով», - ասել է նա:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, լինելով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Մոտ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100,000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։