Անապահով ընտանիքների համար ջրի սակագինը կարող է վերանայվել![]() 19 հունիսի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրի հետ քննարկել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը: Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին: Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին, ասել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |