Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու![]() 13 հուլիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել է: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլ ծառայությունը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին», - մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ: Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |