13 հուլիսի 2018 - 12:48 AMT
Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Հուլիսի 12-ին Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել է: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլ ծառայությունը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին», - մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:

Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին: