Միրզոյան. Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով![]() 13 հուլիսի 2018 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով, հայտնում է Aysor.am-ը: «Աշխատանքային նիստում արձանագրվել է, որ բոլորիս ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ։ Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս», - ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է նա։ Հարցին, թե ի՞նչ հունով պետք է ընթանանքննարկումները այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն չկա, Միրզոյանը պատասխանել է, որ «ինքը լավատես է»: Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստեր է մեկնարկել են հուլիսի 4-ից: Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |