
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով, հայտնում է Aysor.am-ը:
«Աշխատանքային նիստում արձանագրվել է, որ բոլորիս ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ։ Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս», - ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է նա։
Հարցին, թե ի՞նչ հունով պետք է ընթանանքննարկումները այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն չկա, Միրզոյանը պատասխանել է, որ «ինքը լավատես է»:
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական չորս խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի նիստեր է մեկնարկել են հուլիսի 4-ից:
Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: