Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Հալեպ գավառի հրթիռակոծման մասին![]() 16 հուլիսի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն հուլիսի 15-ին հրթիռային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Հալեպի մոտ գտնվող Նեյրաբ օդանավակայանի շրջանում: Իսրայելի բանակի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկատվությունը, գրում է Deutsche Welle-ն սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով: Ինչպես հայտնում է գործակալությունը, հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չեն եղել, ռազմական դիրքին նյութական վնաս է հասցվել: Հուլիսի 12-ին Իսրայելի օդուժը մի քանի ավիահարված է հասցրել Դամասկոսի մատույցներին՝ դա արձագանք էր Սիրիայից ներթափանցած անօդաչու սարքին: Սակայն մինչ օրս իսրայելյան բանակը չի մասնակցել երկրի հյուսիսում ծավալվող գործողություններին: Իսրայելի իշխանությունները պնդում են, որ իրենք միջամտում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին միայն այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիք է լինում երկրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |